Դուք ասացիք. «Ինչու՞ այդպես»։ Նրա համար, որ Տերը ուխտ դրեց քո և քո երիտասարդության օրերի կնոջ միջև, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։ Չէ՞ որ Տերը ձեզ մեկ մարմին և հոգի արեց նրա հետ։ Եվ ասացե՛ք, թե ուրիշ ի՞նչ է խնդրում Աստված, եթե ոչ` զավակ։
Չգիտեմ, դուք տեսել եք որդեկորույս հայրերի, թե ոչ, բայց ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց: Յուրատեսակ որդեկորույսների, նրանց, ում զավակները դժբախտ պատահարի կամ հիվանդության պատճառով պատանի հասակում հրաժեշտ են տվել կյանքին:
Անցնող տարիները մերն են դառնում ու մեզ են մնում այնքանով, որքանով կարողանում ենք նրանցից կորզել կարևորն ու թանկը, անգինն ու անգնահատելին` մարդկայինը, կորզել ո՛չ թե պարզապես մեր ձեռքում ունենալու, այլ ժամանակի խողովակով ապագան սնուցելու և պարարտացնելու համար մարդկայնությամբ` աստվածապատկեր ու աստվածազարմ:
Նոր ուսումնասիրությունը բացահայտել է, որ Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում պահվող թուրը, որը թյուրիմացաբար համարել են միջնադարյան, աշխարհի ամենահին թրերից մեկն է՝ 5000-ամյա՝ տեղեկացնում է «Daily Maily»-ը։
«Եվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտե՛րը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները»։
Փետրվարի 22-ին Աշտարակ քաղաքում տոնահանդես էր։ Քաղաքի և շրջակա բնակավայրերի հավատացյալները ճամփա էին բռնել դեպի վերակառուցված Սուրբ Մարիանե եկեղեցի։ Արարողությունից ժամեր առաջ շատերը մոմ էին վառում եկեղեցում, շրջակայքը տոնականորեն զարդարված էր, առհասարակ արևոտ այդ օրը հագեցած էր հոգեպարար սպասումով։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...